Ճապոնական Shimazu ընկերությունը, որը զբաղվում է բժշկական չափիչ սարքավորումների արտադրությամբ, կորոնավիրուսի ախտորոշման նոր արդյունավետ թեստ է մշակել: Ընդ որում, նորույթն ավելի պարզ և անվտանգ է օգտագործման համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Nikkei Asian Review-ն:
Նոր մեթոդը հիմնված է PCR ռեագենտների միջոցով թեստավորվողի թքի անալիզի վրա: Քթից և կոկորդից քսուքներ վերցնելու պռոցեսը, որը սովորաբար անհրաժեշտ է ՊՇՌ մեթոդի կիրառմամբ կորոնավիրուսի թեստավորման համար, կարող է հիվանդի մոտ փռշտոց առաջացնել, ինչը վտանգ է ներկայացնում բժշկական անձնակազմի առողջության համար: Ճապոնական ընկերության կողմից մշակված փորձարկման մեթոդը վերացնում է այդ ռիսկը: Բացի այդ, դա թույլ կտա թեստավորվողներին ինքնուրույն վերցնել նյութերն անալիզի համար՝ առանց վախենալու, որ դա կարող է բացասաբար անդրադառնալ թեստի որակի վրա: Նմուշի արդյունքները հայտնի են դառնում 60 րոպե անց:
Մայիսի սկզբին Ճապոնիայի բժշկական ասոցիացիան դիմել էր երկրի առողջապահության նախարարությանը՝ թքի անալիզի կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ թեստերի անցկացման հնարավորությունն ուսումնասիրելու համար, իսկ Shimazu ընկերությանը՝ ստուգելու այսպիսի մեթոդի արդյունավետությունը: Ակնկալվում է, որ Ճապոնիայի առողջապահական մարմինները կհաստատեն նոր թեստի օգտագործումն արդեն այս ամսվա վերջին:
Իսկզբանե ընկերությունը նախատեսում էր ամսական 100 հազար թեստ արտադրել: Սակայն նման անալիզի պահանջարկի բարձրացման ակնկալիքների ֆոնին, որոնք ավելանում են կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի կանխատեսումներից, որոշում էր կայացվել արդեն հունիսին ավելացնել դրանց արտադրությունը 600 հազար թեստով:
Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ Ճապոնիայում ներկայումս կորոնավիրուսով վարակման ավելի քան 16.580 դեպք է գրանցվել, վերականգնվել է 13.612 մարդ, մահացել է 830 մարդ: