
Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ոչ ճիշտ տեղեկատվություն է ներկայացվել հանրությանը, համակարգված մոտեցում չի ցուցաբերվել և սա է վարակի տարածման պատճառը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է բժիշկ համաճարակաբան Արշակ Պապոյանը։
«Միանգամայն ակնհայտ է, որ առողջապահության նախարարը տանուլ է տվել վարակի դեմ պայքարը: Իրավիճակը գնալով բարդանում է, ինչը պայմանավորված է նրանով, որ սահմանափակումներ չեն կիրառվել և շատ դեպքերում կրել են ձևական բնույթ: Նույն երևույթի մասին պատասխանատու այրերի կողմից տրվել է իրարամերժ կարծիքներ:
Սկզբում ասում էին, որ վարակը առանձնապես վտանգավոր չէ, հետո՝ որ բոլորը պետք է դիմակ ու ձեռնոց կրեն: Սա խոսում է այն մասին, որ նախարարությունը տապալել է գործընթացը և չի ներգգրավվել լուրջ մասնագետներ, որոնք կարող էին տալ ճիշտ խորհուրդներ»:
Ամբողջությամբ՝ tert.am