Ազատվեք ցելյուլիտից՝ գրեյպֆրուտի յուղի միջոցով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ազատվեք ցելյուլիտից՝ գրեյպֆրուտի յուղի միջոցով

Ցելյուլիտն ամենատհաճ երևույթներից մեկն է, որը կարող է ի հայտ գալ բոլորի մոտ: Մերսումները, սպորտը, ճիշտ սննդակարգն ընդամենը մի քանի միջոցներ են, որոնք օգնում են ազատվել այս մաշկային գոյացություններից:

grapefruit-essential-oil-to-melt-stubborn-cellulite

Ցելյուլիտից ազատվելիս փորձեք օգտվել բնական միջոցներից: Դրանք մատչելի են և ավելի արդյունավետ, չունեն կողմնակի ազդեցություն:  Լավագույն բաղադրատոմսերից մեկը գրեյպֆրուտի եթերային յուղի ու կոկոսի յուղի խառնուրդն է:

Եթերային յուղերն ունեն բուժիչ հատկանիշներ, հենց այդ պատճառով այս յուղերը պետք է լինեն բոլորիս տանը: Կարող եք այս յուղերը ներառել ձեր գեղեցկության դիմակների, սկրաբների մեջ:

Բոլորն էլ մի փոքր ցելյուլիտ ունեն և ցանկանում են ազատվել դրանից:

Գրեյպֆրուտի յուղը հրաշալի է: Այն բնական կերպով մաքրում և խթանում է նյութափոխանակությունը: Գրեյպֆրուտը լավագույնս հալեցնում է ցելյուլիտը:

Ձեզ ենք ներկայացնում հզոր միջոց, որը կօգնի ազատվել համառ ցելյուլիտից

Բաղադրություն

Կես բաժակ կոկոսի յուղ

30 կաթիլ գրեյպֆրուտի յուղ

Կոկոսի յուղն ու գրեյպֆրուտի եթերային յուղը խառնեք և լցրեք տարայի մեջ: Ամեն օր խառնուրդը քսեք մաշկին և թողեք մնա 5 րոպե: Արդյունքն ուղղակի կապշեցնի ձեզ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը