
ԱՄՆ-ում երկու բերան ունեցող աղջիկ է ծնվել:
Ինչպես հաղորդում է BMJ Case Reports-ը, հղիության երրորդ եռամսյակում ուլտրաձայնային հետազոտությա ժամանակ պտղի ծնոտի աջ մասում հայտնաբերվել է տարօրինակ զանգված: Բժիշկները ենթադրել են, որ դա կարող է լինել կիստա, տերատոմա կամ ֆիբրոզիկ դիսպլազիա:
Սակայն երեխայի ծնվելուց հետո պարզվել է, որ դա նրա երկրորդ բերանն է՝ մոտ մեկ սանտիմետր փոքր ծնոտով, ատամներով և կոշտ լեզվով, որոնք կրկնել են հիմնական բերանի շարժումները:
Վեց ամսվա ընթացքում աղջկան վիրահատել են: Երկրորդ բերանը հեռացվել է: Այժմ երեխան ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը