Մաշկաբան Յուլյա Գալյամովան НСН–ի հետ զրույցում պատմել է, որ ալերգիկ ռեակցիաների տեսանկյունից առավել վտանգավոր են լատեքսից պատրաստված ձեռնոցները։
Նրա խոսքով` այդպիսի ձեռնոցներ կրելուց հետո անհրաժեշտ է ապահովել սեփական ձեռքերի պաշտպանությունը, իսկ դա հնարավոր է մաշկի ջրալիպիդային բալանսը բարձրացնելով։ Այս հարցում մեզ կօգնեն խոնավեցնող կրեմները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի կանխել նաև օճառով լվացվելու և ախտահանիչ նյութերի հետևանքով առաջացած չորությունը։
«Եթե մաշկը չոր է, ապա պետք է օգտագործել սնուցող, յուղոտ կրեմ, եթե յուղոտ է՝ մաշկային ճարպի մեծ քանակով, թեթև, ջրային կրեմ»,– ասել է մաշկաբանը։
Ինչ վերաբերում է դեմքի գրգռվածությանը, որն առաջանում է երկար ժամանակ դիմակ կրելու հետևանքով, ապա բժիշկը խորհուրդ է տալիս հատուկ կրեմներ օգտագործել նուրբ մաշկի համար, քանի որ դրանք ցինկ են պարունակում, ինչը թույլ է տալիս կանխել դերմատիտի զարգացումը։