Ինչպե՞ս են օդի ջերմաստիճանն ու եղանակային այլ գործոններ ազդում կորոնավիրուսի տարածման վրա
Advertisement 1000 x 90

Ինչպե՞ս են օդի ջերմաստիճանն ու եղանակային այլ գործոններ ազդում կորոնավիրուսի տարածման վրա

Ինչպե՞ս են օդի ջերմաստիճանն ու եղանակային այլ գործոններ ազդում կորոնավիրուսի տարածման վրա: Հարցին պատասխանել են ամերիկացի գիտնականները, հաղորդում է ScienceDaily-ն:

Վերլուծելով ԱՄՆ տարածքում հունվարից մինչև ապրիլի վերջ կորոնավիրուսի հետ կապված տվյալները՝ գիտնականները նկատել են, որ կորոնավիրուսի տարածումն իսկապես նվազում է մինչև 11 աստիճան ջերմաստիճանի բարձրացման դեպքում: Ընդ որում, գիտնականները նշել են, որ տաք եղանակի ժամանակ հիվանդանալու ռիսկը ցածր է:

Գիտնականները նշել են, որ օդի ջերմաստիճանը կորոնավիրուսի տարածման ժամանակ որոշիչ գործոն չի համարվում. վիրուսը կարող է շարունակել տարածվել նաև շոգ եղանակի ժամանակ:

Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր մակարդակը ևս նպաստում է կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղեցման վրա: Իսկ ահա օդի խոնավությունն ու տեղումները չեն ազդում համաճարակաբանական վիճակի վրա:

Ինչպես նշել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Շիվ Սեհրան, չի կարելի ենթադրել, թե վարակի տարածումն ամբողջությամբ կդադարի ամռան ամիսներին:

med.news.am