
Իլոն Մասկի SpaceX մասնավոր ընկերության Crew Dragon տիեզերանավը նորից կօգտագործվի: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավոր ընկերությունը NASA-ից թույլտվություն է ստացել օգտագործելու Crew Dragon-ի բազմակի օգտագործման Falcon 9-ը: Կրկին օգտագործելու թույլտվությունը կգործի երկրորդ մեկնարկից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան: Մեկնարկը եղել է մայիսի 30-ին Կանավերալ հրվանդանից: SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը բարեհաջող Երկրի ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։