Մասնագետները նոր սերնդի ունիվերսալ հակաբիոտիկ են փորձարկում
Advertisement 1000 x 90

Մասնագետները նոր սերնդի ունիվերսալ հակաբիոտիկ են փորձարկում

Մասնագետները փորձարկում են նոր սերնդի ունիվերսալ հակաբիոտիկ, որն ազդում է միաժամանակ գրամ-դրական եւ գրամ-բացասական մանրէների վրա։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ նյութը հայտնաբերել են Փրինսթոնի համալսարանի աշխատակիցները։

Նրանց խոսքերով՝ գրամ-բացասական մանրէների դեմ պայքարելը հատկապես հեշտ չէ, քանի որ դրանք դեղամիջոցներից պաշտպանված են արտաքին թաղանթով։ Սակայն SCH-79797 միացման համար դա խնդիր չէ՝ այն կարող է միաժամանակ ծակել մանրէների թաղանթը եւ քայքայել դրա բջիջներում եղած ֆոլաթթուն։ Եւ, ընդ որում, դրա հանդեպ դեղամիջոցային կայունություն չի զարգանում։

25 օրվա ընթացքում կատարած փորձաքննության ընթացքում գիտնականները մշակել են այդ միացությամբ տարբեր մանրէներ։ Մանրէների մոտ նոր սերունդը հայտնվում է համարյա յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, ինչը հսկայական հնարավորություններ է տալիս դեղամիջոցների հանդեպ կայունության զարգացման համար։ Սակայն այստեղ դա տեղի չի ունեցել, ի տարբերություն այն դեպքերի, երբ օգտագործվել են ստանդարտ հակաբիոտիկներ։

Իրեզիստանը հաջողությամբ փորձարկել են Neisseria gonorrhoeae գոնոկոկի հատկապես կայուն շտամի վրա, որը վարակների բուժման համար ամենաբարդ հնգյակում է։

news.am