Նիկոլ Փաշինյանը 2013թ․ լուսանկարը հրապարակել է որպես 2020թ․ հակահամաճարակային կանոնների խախտման ապացույց. factor.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը 2013թ․ լուսանկարը հրապարակել է որպես 2020թ․ հակահամաճարակային կանոնների խախտման ապացույց. factor.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շարունակում է կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնների խախտման ապացույցներ հրապարակելու ֆլեշմոբը։ Հերթական լուսանկարում, որը վարչապետը մոտ 2 ժամ առաջ է հրապարակել, Վայոց ձորի Նորավանք վանական համալիրն է և մի խումբ երեխաներ՝ վանքի աստիճաններին նստած։ Փաշինյանն այն մակագրել է․ «Առանց մեկնաբանության»։

Քիչ առաջ, սակայն, Armenia Planet Tour զբոսաշրջային գործակալությունը ֆեյսբուքյան իր էջում հերքել է լուսանկարի՝ 2020 թվականին արված լինելու հանգամանքը։

Գործակալության պարզաբանման մեջ, մասնավորապես, նշված է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է մեր էջից վերցված մի նկար, որն արվել է 2013 թվականին, սակայն տեղադրվել 2020թ-ի հունիսի 1-ին՝ երեխաների տոնի կապակցությամբ: Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր և պահանջում ենք անհապաղ հեռացնել այդ հաղորդագրությունը»։

factor.am

Նման նյութեր