Ստամոքսի համար դեղամիջոցը կարող է արդյունավետ լինել կորոնավիրուսի դեմ: Այս մասին ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է Gut ասմագրում:
Հետազոտողները հայտնում են կորոնավիրուսով վարակված 10 պացիենտի մասին, որոնք ֆամոտիդինի բարձր դոզաներ են ընդունել՝ օրական 3 անգամ 80 մգ 11 օրվա ընթացքում: Պացիենտները հայտնել են, որ լավ են տարել դեղամիջոցի ընդունումը, ինչպես նաև նշել, որ ընդունումից հետո իրենց ինքնազգացողությունը լավացել է, և կորոնավիրուսի ախտանիշները սկսել են քիչ անհանգստացնել:
Ախտանիշները տևել են 2-26 օր: Բուժման միջին տևողությունը կազմել է 11 օր, սակայն տատանվել է 5-21 օր:
Գիտնականների խոսքով՝ այդ քեյսերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դեղամիջոցը լավ է ազդում օրգանիզմի վրա և լավացնում է կորոնավիրուսով վարակվածների ինքնազգացողությունը: Սակայն առկա տվյալները բավարար չեն, որպեսզի հայտարարվի, որ ֆամոտիդինն իսկապես արդյունավետ է կոորնավիրուսի դեմ. դրա համար պետք է կլինիկական փորձարկումներ անցկացնել մեծ թվով մարդկանց մասնակցությամբ: