
Հոլանդացի գիտնականները բզեզի նոր տեսակն անվանել են ի պատիվ անգլիական լեգենդար The Beatles խմբի: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Telegraph պարբերականը:
Նշվում է, որ կոշտ թևեր ունեցող, մոտ 2 մմ չափսի հասնող միջատը ստացել է Ptomaphagus thebeatles գիտական անվանումը:
Բզեզը հայտնաբերվել է Ամստերդամի կենտրոնում՝ Վոնդելա այգում, որը հանրաճանաչ արձակուրդային վայր է Նիդեռլանդների մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի համար: Դա տեղի է ունեցել գիտակրթական շրջագայության ընթացքում, երբ գիտնականների հետ միասին բոլոր ցանկացողներն ուսումնասիրում են բնական միջավայրը:
«Տարօրինակ է, որ բզեզին նախկինում երբեք չեն անվանել The Beatles խմբի պատվին: Այժմ սխալն ուղղված է Contributions to Zoology գիտական ամսագրի նոր հրապարակման մեջ»,- նշվում է Ասմտերդամի բաց համալսարանի հետազոտողների հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը