Կորոնավիրուսի նոր ալիքներ կլինեն․ ինչ է խորհուրդ տալիս հայտնի բժշիկը
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսի նոր ալիքներ կլինեն․ ինչ է խորհուրդ տալիս հայտնի բժշիկը

Անհրաժեշտ կանոնները պահպանելու դեպքում կորոնավիրուսի հետագա ալիքները կարող են աննկատ լինել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՌԳԱ ակադեմիկոս, Սրտային անբավարարության մասնագետների միության նախագահ, Օստրոումովի անվան հիվանդանոցի տնօրեն Յուրի Բելենկովը։

«Եթե հիմա ճիշտ վարվենք, ապա երրորդ, չորրորդ, հինգերորդ և ութերորդ ալիքները շատ աննկատ կլինեն։ Հնարավոր է՝ դրանք հավասարվեն սուր շնչառական մյուս հիվանդություններին»,- ընդգծել է ակադեմիկոսը։

Միաժամանակ Բելենկովն ընդգծել է, որ համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է։

Առողջապահության Համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

armeniasputnik.am