
Լիվերպուլի Թագավորական համալսարանական հիվանդանոցից (Մեծ Բրիտանիա) գիտնականները հայտնաբերել են նոր ախտանիշ, որը կարող է կապված լինել ենթաստամոքսային գեղձի հիվանդությամբ պացիենտների մոտ կորոնավիրուսային ինֆեկցիայի հետ: Հետազոտությունը հրապարակվել է Gastroenterology ամսագրում, որի մասին հակիրճ հայտնում է «Լենտան»:
Նշված գիտնականները կորոնավիրուսով և ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ պացիենտների խմբի մոտ հայտնաբերել են ընդհանուր բորբոքում և արյան մեջ շաքարի ու ճարպի բարձր պարունակություն: Սա ցույց էր տալիս պանկրեատիտով պացիենտների հիվանդությունը, չնայած նշանները այս հիվանդության համար տիպական չէին:
Հայտնագործությունը կարող է բժիշկներին օգնել պացիենտների մոտ պանկրեատիտն ավելի վաղ ախտորոշել:
Հիշեցնենք, որ սուր պանկրեատիտը ենթաստամոքսային գեղձի բորբոքումն է, որն ուղեկցվում է փորի վերին հատվածում ցավերով, դիարեայով և փսխումով: