Արյան ո՞ր խումբ ունեցողներն են կորոնավիրուսից ավելի լավ պաշտպանված
Advertisement 1000 x 90

Արյան ո՞ր խումբ ունեցողներն են կորոնավիրուսից ավելի լավ պաշտպանված

Արյան առաջին խումբ ունեցողներն ավելի քիչ են ենթակա կորոնավիրուսով վարակման: Այս մասին հաղորդվում է 23andMe գենոմի վերծանման ծառայության կայքում:

Մասնագետները վերլուծել են 750 000 պացիենտների տվյալները, որոնցից 10 000-ը վարակվել է COVID-19-ով: Սեռի, քաշի եւ տարիքի ուղղումներ կատարելով՝ մասնագետները պարզել են, որ արյան առաջին խումբ ունեցող մարդկանց շրջանում հիվանդացությունը 9-18 տոկոսով ցածր է:

Հետաքրքիր է, որ ինֆեկցիան ավելի հաճախ հայտնաբերել են արյան երրորդ եւ չորրորդ խումբ ունեցողների շրջանում (չնայած մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ ավելի հաճախ հիվանդանում են արյան երկրորդ խմբով մարդիկ). նրանց շարքում հայտնաբերվել է 1,5 տոկոս COVID-դրական անձ: Ինչ վերաբերում է արյան երկրորդ խմբով մարդկանց, այս թիվը կազմել է 1,4 տոկոս, իսկ առաջին խմբով մարդկանց շրջանում՝ 1,3 տոկոս:

Հատկանշական է, որ այս հարաբերակցությունն ավելի արտահայտված է եղել բժիշկների եւ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների մոտ, որոնց աշխատանքն անցնում է վարակակիրների հետ սերտ շփման մեջ: Արյան չորրորդ խմբով մարդկանց շրջանում վիրուս է ախտորոշվել 4,1 տոկոս դեպքերում, երրորդ խմբով մարդկանց շրջանում՝ 4 տոկոս, երկրորդ խմբով մարդկանց շրջանում՝ 3,9 տոկոս, առաջին խմբով մարդկանց շրջանում՝ 3,2 տոկոս:

med.news.am