Սիրելիներ, ընկերներ և հատկապես գրող ընկերներ, վերջերս իմացա, որ «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնոր-ծրագրի ճակատագիրը վտանգված է։ Ֆինանսները ուզում են ուղղել պահուստային ֆոնդ հաշվի առնելով ներկա իրավիճակը։ Այս ծրագիրը արտասահմանյան հրատարակչություններին առաջարկում էր թարգմանության դրամաշնոր հայ հեղինակներին իրենց երկրներում թարգմանաբար հրատարկելու համար։ Մենք՝ ես և ոլորտի մի շարք գործընկերներ երկար ենք պայքարել, որ այս ծրագիրը ստեղծվի և ապա աշխատի, քանի որ առանց դրա հայ գրականության միջազգային առաջխաղացման մասին կարելի է մոռանալ։
Ասածս մեկն է՝ հայ գրականության միջազգային առաջխաղացումը այսօր մեր երկրի մշակութային վարկանիշի բարձրացման (դեռ հարց է կա՞ որ բարձրացնենք) ամենակարևոր և միակ հնարավոր ձևն է, քանի դեռ բոլոր մյուս միջոցառումները՝ համերգներ, ցուցահանդեսներ, հյուրախաղեր և այլն չեղարված են։
Ես նամակով դիմեցի ԿԳՄՍ նախարարին, խնդրելով վերանայել ծրագրի դադարեցման հարցը։ Տեղադրում եմ իմ նամակս և նախարարության պատասխանը։
Այժմ իմ այլ նամակով ուզում եմ դիմել Վարչապետին, քանի որ այս ծրագրի դադարեցման հարցը Կառավարության նիստում պետք է քննարկվի։
Հիմա ուզում եմ ասել, եթե կուզեք աջակցել նամակիս գրեք ինձ կամ պլյուս դրեք, որ ձեր անուններով ցանկ էլ կցեմ նամակին։
Արևիկ Աշխարոյանի էջից: