Պանամայում կորոնավիրուսի նոր ենթատեսակ են հայտնաբերել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Estrella Panama պարբերականին:
Կորոնավիրուսի 5 շտամների մուտացիայի արդյունքում կորոնավիրուսի եզակի ենթատեսակ է հայտնվել: Այն ստացել է А2 PAN անվանումը՝ պատմել է Գորգասի անվան առողջության ուսումնասիրության ինստիտուտի տնօրեն Խուան Պասկալեն:
Պանամայում նոր կորոնավիրուսի միանգամից մի քանի տեսակ է թափանցել: Հենց այդ պատճառով էլ հնարավոր է դարձել նոր ենթատեսակի ի հայտ գալը:
Պանամայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 21 422 դեպք, մեկ միլիոն բնակչությանը բաժին է հասնում 4968 դեպք: Մահացել է 448 մարդ: