Գիտնականները կորոնավիրուսի ժամանակ թրոմբների առաջացման կանխարգելման համար դեղամիջոց կթեստավորեն
Advertisement 1000 x 90

Գիտնականները կորոնավիրուսի ժամանակ թրոմբների առաջացման կանխարգելման համար դեղամիջոց կթեստավորեն

Գիտնականները կորոնավիրուսի ժամանակ թրոմբների առաջացման կանխարգելման համար փորձարարական TRV027 դեղամիջոց կթեստավորեն: համարվում է, որ այն կարող է բալանսավորել հորմոնները, որոնք ազդում են արյան ճնշման եւ արյունատար անոթների վրա:

Ինչպես հայտնում է medportal.ru-ն, կորոնավիրուսով վարակված պացիենտների մեկ երրորդի մոտ ձեւավորվում են թրոմբներ, այդ թվում՝ թոքերում: Սրտի բրիտանական հիմնադրամի (British Heart Foundation) մասնագետները կարծում են, որ այդ պրոցեսը կարող է առաջանալ անգիոտենզին II եւ անգիոտենզին  1-7 հորմոնների միջեւ դիսբալանսի պատճառով: Առողջ մարդու մոտ այդ բալանսը պահպանում է ACE-2 ֆերմենտը, որը գտնվում է բջիջների մակերեսի վրա եւ որի միջով SARS-CoV-2 վիրուսը թափանցում է օրգանիզմ:

Հիմնադրամը հետազոտություն է անցկացնում, որի շրջանակում TRV027 դեղամիջոցը կթեստավորվի կորոնավիրուսով վարակվածների բուժման համար: Նախնական տվյալներով՝ այն կարող է վերականգնել հորմոնոլ դիսբալանսն ու կանխել թրոմբների ձեւավորումը:

8 օրը ծայրահեղ շրջան է կորոնավիրուսով վարակված պացիենտների համար, որի ժամանակ ախտանիշները կարող են խորանալ, եւ կարող է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բուժման կարիք առաջանալ: Եթե դեղամիջոցն արդյունավետ լինի, ապա խմբում, որը կընդունոի TRV027, ցուցանիշներն ավելի լավը կլինեն, քան պլացեբո ընդունած խմբում:

med.news.am