Նոր կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ շատերի մոտ չի զարգանում. հետազոտություն
Advertisement 1000 x 90

Նոր կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ շատերի մոտ չի զարգանում. հետազոտություն

Նոր կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ կարող է նաեւ չզարգանալ. որոշ դեպքերում հակամարմիններն այս հիվանդության նկատմամբ առողջանալուց հետո անհետանում են: Այս մասին հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով South China Morning Post-ը:

Wuhan University’s Zhongnan Hospital-ի (Չինաստան) եւ University of Texas-ի (ԱՄՆ) գիտնականներն ուսումնասիրել են իմունիտետի առաջացումն Ուհան քաղաքի բուժաշխատողների մոտ, որը կորոնավիրուսի օջախ էր դարձել: Բժիշկները շփվել են վարակված հիվանդների հետ վիրուսի բռնկման վաղ փուլում:

Ինչպես պարզվել է, ուսումնասիրված 23 000 բուժաշխատողների առնվազն մեկ քառորդը կարող է վարակվել կորոնավիրուսով, սակայն միայն 4 տոկոսի մոտ է հակամարմիններ գտնվել: Հետեւաբար, ամենայն հավանականությամբ, մարդկանց մոտ դժվար թե դեռ երկար ժամանակ հակամարմիններ առաջանան այս վիրուսի դեմ: Իսկ դա նշանակում է, որ երկարաժամկետ իմունիտետ վիրուսից առողջացածների մոտ, ամենայն հավանականությամբ, չի հայտնվում:

Բացի այդ, պարզվել է, որ հետազոտված հիվանդների ավելի քան 10 տոկոսի դեպքում հակամարմինները կարող են անհետանալ օրգանիզմից առողջանալուց հետո մեկ ամսվա ընթացքում:

Շվեդ գիտնականները կասկածում են նաեւ հետային անձեռնմխելիության ռազմավարության արդյունավետության հարցում: Այդպես, Ստոկհոլմի բնակիչների միայն 7.3 տոկոսի մոտ է մինչեւ ապրիլի վերջ հակամարմիններ առաջացել՝ չնայած շատ մասնագետներ ակնկալում էին, որ ավելի շատ քաղաքացիներ իմունիտետ ձեռք կբերեն հիվանդության նկատմամբ:

news.am