Ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց պարագայում էրոգեն զոնաները ունեն կարևոր նշանակություն:
Գոյություն ունի թյուր կարծիք, որ տղամարդկանց համար ինտիմ մտերմությունից առաջ նախնական փաղաքշանքներ անհրաժեշտ չեն: Պետք է նշենք, որ անհրաժեշտ են ոչ միայն սեռական հարաբերության սկզբում, այլ նաև ավարտին:
Այս հատուկ զգայուն կետերի խթանումը բազմազանություն է մտցնում սեռական կյանքում և նոր գույներ հաղորդում ինտիմ մտերմությանը:
Հետևաբար, տղամարդկանց համար ևս կարևոր են շոյանքները:
Էրոգեն զոնաների տեղակայումը և զգայունությունը խիստ անհատական է:
Տարբերում ենք գենիտալ և էքստրագենիտալ էրոգեն զոնաներ:
Տղամարդկանց առավել զգայուն էրոգեն զոնան արտաքին սեռական օրգաններն են(գենիտալիաներ)՝ առնանդամ, ամորձապարկ, աճուկային հատված:
Էքստրագենիտալ էրոգեն զոնա կարող է լինել մարմնի ցանկացած հատված`շրթունքներ, լեզու, բերան, կատվափոս (միջթիակային տարածություն),ազդրերի ներսային մակերես, հետույք և այլն:
Սեռական գրգռման համար տղամարդկանց ավելի քիչ ժամանակ է անհրաժեշտ: Էրոգեն զոնաների խթանումը կարող է լինել տարբեր եղանակներով, որտեղ կարևոր է զույգերի թույլատրելիության շրջանակների համընկնումը:
Սեքսուալ զուգընկերների համար ընդունելի է այն ամենն, ինչ արվում է երկկողմանի համաձայնությամբ:
Ուստի, կարևոր է իմանալ սեռական զուգընկերոջ առանձնահատկությունները, որը ժամանակի և ուշադրության հարց է: Իսկ սեռական կյանքի հետաքրքրությունը պահպանելու համար զույգերից յուրաքանչյուրը պետք է փորձի նոր շունչ հաղորդել հարաբերությանը:
Լուսինե Ստեփանյան
Սեքսոլոգների Հայկական Ասոցիացիայի անդամ
բժիշկ-սեքսոլոգ