Հնագետները Սթոնհենջի մոտակայքում հայտնաբերել են հազարավոր տարիներ առաջ փորված նախապատմական լիսեռների օղակներ: Գիտնականների ենթադրությունների մասին, որ դրանք փորվել են 4500 տարի առաջ, հաղորդում է BBC-ն:
Փորձագետների կարծիքով` ավելի քան 20 լիսեռները կարող են ծառայել որպես կապող օղակ մի սուրբ վայրի և Սթոնհենջի միջև: Ուսումնասիրությունների վրա աշխատում են գիտնականներ Սենթ Էնդրյուի, Բիրմինգեմի, Ուորվիքի, Գլեսգոուի և Ուելսի Երրորդություն Սուրբ Դավիթ համալսարաններից:
Փորձագետները հավաստում են նաև, որ այս հայտնագործությունը առաջարկում է նոր պատկերացումներ ձևավորել նեոլիթյան նախնիների կյանքի և հավատալիքների վերաբերյալ:
Հայտնաբերման մասին հայտարարությունն արվել է The Summer Solstice-ից հետո, որն այս տարի տեղի է ունեցել առցանց, քանի որ Սթոունհենջում ամենամյա հավաքը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով: