ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչ տեսք ունի մայրամուտը մյուս մոլորակներում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ՆԱՍԱ-ն ցույց է տվել՝ ինչ տեսք ունի մայրամուտը մյուս մոլորակներում

ՆԱՍԱ-ն ցույց է տվել մայրամուտի համակարգչային մոդելավորումն այլ մոլորակներում: Տեսանյութը հրապարակվել է գործակալության YouTube-ի պաշտոնական ալիքում:

Սիմուլյացիան ստեղծվել է ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության աշխատակից Ջերոնիմո Վիլանուևի կողմից: Գիտնականն աշխատում է ՆԱՍԱ-ի Goddard թռիչքային կենտրոնում, Մերիլենդ նահանգում:

Դեպի Ուրան հնարավոր առաքելության համար ծրագրի մշակման ընթացքում մասնագետը ցույց է տվել, թե տարբեր մոլորակներում ինչ տեսք ունի մայրամուտը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը