L՚Oreal ֆրանսիական կոսմետիկական ընկերությունը մտադիր Է իր քսուքների եւ լոսիոնների անվանումներից վերացնել «սպիտակ», «բաց գույնի» եւ «բացացնող» ածականները: Այդ մասին ասվում Է այն պաշտոնական հայտարարության մեջ, որը բազամաթիվ ԶԼՄ-ներ շտապել են կապել աշխարհում սեւամորթների նկատմամբ ռասիզմի դեմ արշավի ընթացքի հետ:
«L՚Oreal Group ընկերությունների մի խումբ որոշում Է ընդունել վերացնել «սպիտակ», «բաց գույնի» եւ «բացացնող» (white/whitening, fair/fairness, light/lightening) բառերը մաշկի խնամքի համար նախատեսված բոլոր արտադրանքների անվանումներից»,-ասվում Է անգլերեն համառոտ ուղերձում:
Բացի այդ ֆրազից, ընկերության ներկայացուցիչը, ի պատասխան ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, համատեքստին եւ պատճառին վերաբերող ոչ մի մանրամասնություն չի հայտնել, որոնց համաձայն ընդունվել Է համապատասխան որոշումը: Նաեւ հայտնի չԷ, թե հատկապես երբ տեղի կունենան փոփոխությունները. մինչեւ այժմ համապատասխան անվանումներով ապրանքները գնման համար պասանելի են Համացանցի միջոցով: Այդ տերմինները փոխարինելու ոչ մի այլընտրանք դեռ չի ներկայացվել: