«Թատրոնն այդ օրը լեփ-լեցուն էր: Թատերասեր հասարակությունն անհամբեր էր դիտելու Վահրամ Փափազյանի դերակատարմամբ «Դոն Ժուանը»: Այդ ժամանակ Փափազյանի դերասանական վերելքի շրջանն էր: Բայց հանկարծ բեմում Փափազյանի կողքին հայտնվում է մի դերասան, ով իր ինքնատիպ խաղով հանդիսատեսի ուշադրությունն իր կողմ է սեւեռում: Այդ դերասանը մարմնավորում էր Դոն Ժուանի ծառայի՝ Սգանարելիի կերպարը: Նա մեկ թվում էր այնքան հավատարիմ ծառա, որ արժեր տերը միայն նրան վստահեր, բայց բավական էր տիրոջը սպառնացող մի վտանգ, որ վախից թաքնվեր այնպես, որ եթե անգամ ամբողջ բեմը տակնուվրա անեին, այդ «հավատարիմ» ծառային չէին գտնելու: Ինչպե՜ս էր խաղում մեղավորության զգացումը: Անմեղության հայացքը գետնին, մի կերպ քայլերը տիրոջ կողմ էին տանում: Այս «ողբերգությունն» արտաքին այնպիսի խաղային լուծումներով էր, որ հանդիսասրահը թնդում էր ծիծաղից, իսկ Վահրամ Փափազյանը խնամքով թաքցնում էր հայացքը, որ հակարծ չդառնա «ծիծաղի զոհ»: Ներկայացման եւ իր խաղընկերոջ մասին հիշում է Փափազյանը. «Սեզոնի մեխը «Դոն Ժուանը» եղավ, իսկ «Դոն Ժուանի» մեխը ինքը՝ Խաչանյանը»…
Հունիսի 30-ը հայ ականավոր դերասան Համբարձում Խաչանյանի հիշատակի օրն է…»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: