Աշխարհում կարանտինի հետևանքով ավելացել է մարդկանց թիվը, որոնք օգտագործում են ոգելից խմիչքներ։ COVID-19 համավարակի կապակցությամբ ընդունված սահմանափակումների բացասական նոր հետևանքների մասին հաղորդում է MedicalXpress-ը՝ հղում անելով ամերիկացի բժիշկներին։
«Կան տվյալներ, որոնք մատնանշում են, որ կարանտինի ժամանակ մարդիկ խմում են ավելի հաճախ, քան սովորաբար,-հայտարարել է բժիշկ Մարիան Պիանոն, որը զբաղվում է հոգեակտիվ նյութերի օգտագործման ազդեցության ու հետևանքների ուսումնասիրմամբ։
Պիանոն հղում է արել Nielsen գործակալության հետազոտության վրա, ըստ որի՝ ԱՄՆ-ում մարտի վերջին ալկոհոլի վաճառքներն աճել են 54 տոկոսով։
Ինչպես նշել է մասնագետը, համավարակի ժամանակ մարդիկ մտահոգվում են սեփական առողջության և հարազատների ու մտերիմների առողջության համար, և ընտրում ալկոհոլը՝ որպես հանգստացնող միջոց։ Բացի այդ, ինքնամեկուսացման ժամանակ մարդիկ զգում են իրենց ավելի միայնակ և ձանձրանում են, ինչը նույնպես կարող է դրդել նրանց օգտագործել ոգելից խմիչքներ։
Դեռ ավելին, Պիանոն անվանում է ալկոհոլիզմը՝ որպես հիվանդության նոր բռնկումների ի հայտ գալու պատճառներից մեկը, չէ որ ալկոհոլը թույլ է տալիս մարդկանց մոռանալ վտանգի մասին։
«Ես տեսել եմ ակումբներ, որտեղ մարդիկ հրաժարվել են սոցիալական հեռավորություն պահելու պրակտիկայից»,-ասել է մասնագետը։
Նրա խոսքով՝ ալկոհոլի չափազանց շատ օգտագործումը կապված է առողջության համար լուրջ ռիսկերի հետ։ Այն մեծացնում է լյարդի, ճարպակալման, կաթնագեղձի քաղցկեղի հիվանդության առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հրահրել խնդիրներ անոթների և սրտի հետ կապված, դեպրեսիա, ինսուլտ և սրտի կաթված։