Մի խումբ գիտնականներ, որի մեջ մտնում են 239 մասնագետներ 32 երկրներից, բաց նամակ Է պատրաստել Առողջապհության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ). այնտեղ առաջարկվում Է ճանաչել, որ նոր կորոնավիրուսը կարող Է փոխանցվել օդակաթիլային միջոցով՝ երկար ժամանակ մնալով օդում: Այդ մասին հաղորդել Է The New York Times թերթը:
Ինչպես հետեւում Է նյութից, գիտնականների այս խումբը կարծում Է, որ հեղուկի մանրագույն մասնիկները, որոնք արտադրվում են, երբ վարակվածները փռշտում կամ հազում են, կարող են օդում ավելի երկար մնալ, քան կարծում Է ԱՀԿ-ն: Հետազոտողներն ասում են, որ կազմակերպությունը պետք Է վերանայի իր որոշ հանձնարարականներ:
The Guardian-ը նշում Է, որ նամակի հեղինակներից են Լիդիա Մորովսկան Ավստրալիայի Քվինսենդի տեխնոլոգիական համալսարանից, ինչպես նաեւ Դոնալդ Միլթոնը Մերիլենդի նահանգի համալսարանից:
The New York Times-ի նյութում բերվում են Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից մի քանի հետազոտողների կարծիքներ, որոնք նշել են, որ ԱՀԿ-ն պետք Է պաշտոնական կարգով ճանաչի, որ կորոնավիրուսը կարող փոխանցվել օդակաթիլային եղանակով:
Հրատարակությունը հայտնում Է, որ ապրիլի սկզբին 36 փորձագետներ արդեն ԱՀԿ-ին առաջարկել են ուսումնասիրել այդ հնարավորությունը, բայց դա չի արվել: Ինչպես հուլիսի 5-ին հաղորդել են ԱՀԿ-ի ներկայացուցիչները, աշխարհում կորոնավիրուսով դեպքերի քանակը մեկ օրում աճել Է ավելի քան 203 հազարով՝ գերազանցելով 11,1 միլիոնը: Մահացու վախճանների թիվն ավելացել Է ավելի քան 5 հազարով եւ կազմել ավելի քան 528 հազար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: