
Սմբատ Գոգյանի էջից.
«Փոքրիկ իշխանի» շնորհիվ բոլորն իմացան Էքզյուպերիի մասին, բայց Էքզյուպերիի փառքը չօգնեց, որ բոլորն իմանան «Գիշերային թռիչքի» մասին։
«Թռիչքում» Ֆաբիանը պարտաճանաչ և առաջադրանքը բարեխղճորեն կատարող փոստային օդաչու է և ենթարկվելով Ռիվիերի հրահանգներին, վատ եղանակային պայմաններում ճանապարհ է ընկնում։ Ռիվիերն իրավիճակը սխալ գնահատելու ու սխալները չընկալելու արդյունքում Ֆաբիանի կյանքը վտանգի է ենթարկում։ Վիճակը օրհասական է թվում…
Իսկ կես ժամ անց օդ է բարձրանալու հաջորդ ինքնաթիռը ու Ռիվիերը վստահ է, որ այս անգամ ամեն ինչ ավելի հեշտ կլինի։
Խորհուրդ եմ տալիս շաբաթ կիրակին նվիրեք այս պատմվածքին։