Չինացի գիտնականները ստեղծել են գենետիկորեն ձևափոխված մկներ, որոնք ընկալունակ են կորոնավիրուսի հանդեպ: Այս մկների վրա, ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին պատմել է SinoGene ընկերության գլխավոր տնօրեն Մի Ցզիդունը, հնարավոր կլինի փորձարկել կորոնավիրուս դեմ պատվաստանյութերը և դեղամիջոցները։
Մի Ցզիդունի խոսքերով՝ սովորական մկները չեն կարող վարակվել կորոնավիրուսով, հետևաբար մկների վրա փորձեր կատարելու համար անհրաժեշտ է կլոնավորման և գենոմի խմբագրման օգնությամբ նրանց մարդկային ACE2 գեն «փոխպատվաստել»։
Մասնագետի խոսքերով՝ միայն այս մոտեցման դեպքում կարելի է օբյեկտիվորեն դատել մկների վրա փորձարկված պատվաստանյութերի և դեղամիջոցների արդյունավետության մասին։