«Կարծում եմ՝ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը ներկայումս ցածր է. չկան դրա քաղաքական, ռազմական կամ տնտեսական նախադրյալները»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների դիմելու հավանականությանը՝ ասաց «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, քաղաքագետ Կարեն Վերանյանը:
Նրա խոսքով. «Եթե Ալիևը վստահ լինի, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսմամբ կհասնի հաջողության, օր առաջ կդիմի այդ քայլին: Այսօր այդ վստահությունը ոչ միայն չկա, այլև Ադրբեջանում համավարակի, ջրային ռեսուրսների սակավության հետ կապված ճգնաժամի հետևանքով հասունացող սոցիալական դժգոհությունների ալիքը լրջորեն մտահոգում է Ալիևին»:
Կարեն Վերանյանի բնորոշմամբ. «Պետք է նշել, որ միջադեպերի ողջ ընթացքում հայկական կողմն աչքի է ընկնում փայլուն ու անթերի գործողություններով բոլոր առումներով` ռազմական, տեղեկատվական և այլն: Ալիևին մնում է ապատեղեկատվությամբ իր հանրությանը զեղծարարությունը ներկայացնել որպես իրականություն: Կրկնեմ, որ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը շարունակում է մնալ ցածր…»:
Ամբողջությամբ՝ aravot.am