Գիտնականները նշել են կորոնավիրուսի հետեւանքով բարդությունների գլխավոր նշանը
Advertisement 1000 x 90

Գիտնականները նշել են կորոնավիրուսի հետեւանքով բարդությունների գլխավոր նշանը

Ֆրանսիացի գիտնականները հայտնել են գլխավոր նշանի մասին, որը կարող է ցույց տալ, որ COVID-19-ով պացիենտի մոտ մեծ է ծանր բարդությունների զարգացման հավանականությունը: Այս մասին նշված է Science ամսագրում հրապարակված հոդվածում:

Մասնագետները հետազոտել են կորոնավիրուսով վարակված 50 պացիենտի, որոնց մոտ տարբեր ախտանիշներ են եղել՝ թեթեւ հազից մինչեւ ծանր շնչառական անբավարարություն, ինչի հետեւանքով ստիպված են եղել միացնել ԹԱՕ սարքին: Անալիզի ենթարկելով նրանց արյունը, հյուսվածքները, իմունային բջիջները եւ այլ բիոնյութերը՝ գիտնականները հանգել են այն եզրակացության, որ բարդություններով մարդկանց ընդհանուր նշանն է ինտերֆերոնի պատասխանի դեֆիցիտը եւ ուժեղ բորբոքումը:

Ծանր հիվանդ պացիենտների մոտ մասնագետները հայտնաբերել են 1-ին տեսակի ինտերֆերոնների անբավարարություն, որոնք իմունային համակարգն օգտագործում է վիրուսի դեմ պայքարի համար: Ինչպես հայտնի է, ինտերֆերոնների արտադրումը դանդաղեցնում է կորոնավիրուսային ինֆեկցիայի զարգացումը: Այսպիսով՝ ինտերֆերոնների պակասը կարող է ցույց տալ, որ պացիենտի մոտ, ամենայն հավանականությամբ, բարդություններ կլինեն:

Գիտնականների կարծիքով հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ ինտերֆերոնները առանցքային գործոն են, որոնք ազդում են պացիենտի ախտանիշների եւ առողջացման վրա, եւ ընկած են COVID-19-ի բուժման հաջող ռազմավարությունների հիմքում:

news.am