Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի բարդացումների գլխավոր նշանը
Advertisement 1000 x 90

Գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի բարդացումների գլխավոր նշանը

Science բժշկական ամսագիրը գրում է, որ ֆրանսիացի գիտնականները բացահայտել են նոր տիպի կորոնավիրուսի բարդացումների գլխավոր նշանը։

Մասնագետները վերլուծել են կորոնավիրուսով 50 հիվանդների վիճակը։ Ընտրվել են ինչպես թեթև հազ ունեցող, այնպես էլ ծանր շնչառական անբավարարությամբ և թոքերի արհեստական օդափոխության համակարգի կարիք ունեցող բուժառուներ։

Մասնավորապես, գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսով վարակվածների արյունը, հյուսվածքները, իմունային բջիջները և այլ կենսանյութեր։

Կատարված վերլուծությունը ցույց է տվել, որ բարդություններով մարդկանց մոտ առկա է ինտերֆերոնի պակաս և ուժեղ բորբոքում:

Այսպես՝ կորոնավիրուսով ծանր հիվանդների մոտ արձանագրվել է 1-ին տիպի ինտերֆերոնների պակաս, որոնք իմունային համակարգն օգտագործում է պաթոգենների դեմ պայքարելու համար: Ընդ որում՝ հայտնի է, որ ինտերֆերոնների արտադրությունը հանգեցնում է վարակի առաջընթացի դանդաղեցմանը։

Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ հենց ինտերֆերոնն է հիվանդի ախտանշանների և առողջացման վրա ազդեցություն ունեցող առանցքային գործոնը:

armeniasputnik.am