Մինչեւ 2050 թվականը մարդկությունը կհրաժարվի երեխա ունենալու համար սեքսից. գիտնական
Advertisement 1000 x 90

Մինչեւ 2050 թվականը մարդկությունը կհրաժարվի երեխա ունենալու համար սեքսից. գիտնական

Մինչև 2050 թվականը մարդկությունը կհրաժարվի երեխա ունենալու համար սեքսից, իսկ բեղմնավորումը մեծ մասամբ տեղիկունենա արհեստականորեն: Մարդիկ սեռական հարաբերություններ կունենան միայն ն հաճույքի համար, այլ ոչ թե երեխաներ բեղմնավորելու: Նման ապագա դեռևս իր կյանքի ընթացքում կանխատեսել է Ստենֆորդի համալսարանի պրոֆեսոր Կառլ Ջերասին:

Ինչպես հայտնում է National Geographic-ը, պրոֆեսոր Ջերասին կարծում էր, որ արհեստական բեղմնավորման (ԷԿՕ) ընթացակարգը, որին այսօր դիմում են միայն բժշկական ցուցումների առկայության դեպքում, եթե բնական բեղմնավորումը անհնար է այս կամ այն պատճառով, ապագայում ավելի ու ավելի հաճախ կօգտագործվի աշխարհի բոլոր զարգացած երկրներում:

Բացառված չէ, որ տղամարդիկ և կանայք սառեցնեն իրենց կենսանյութը, այնուհետև ստերիլիզացվեն, որպեսզի չմտածեն անցանկալի հղիության մասին: Այս մոտեցումը թույլ կտա մարդկանց չմտածել երեխա ունենալու համապատասխան տարիքի մասին և կարիերայով զբաղվել:

Այս մոտեցումը, մասնագետի կարծիքով, թերություններ չի ունենա: Կանայք կկարողանան խուսափել անցանկալի հղիություններից, հետևաբար, աբորտներ անհրաժեշտություն չի լինի:

Կառլ Ջերասին մահացել է 2015-ին, 91 տարեկան հասակում: Նա հայտնի է որպես հակաբեղմնավորիչների ստեղծող և մի քանի գրքերի, այդ թվում՝ բանաստեղծությունների ու ֆանտաստիկ նովելների հեղինակ:

med.news.am