
«Moderna» ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ընկերության տնօրենների խորհրդի համահիմնադիրն ու նախագահը հայազգի գործարար Նուբար Աֆեյանն է:
Ենթադրվում է, որ փորձարկումներին շուրջ 30 հազար կամավոր կմասնակցի: Յուրաքանչյուրը պոտենցիալ պատվաստանյութի 0,1 միլիգրամ կստանա: Մասնակիցներից ոմանց պլացեբո-դեղամիջոց կպատվաստեն:
Պատվաստանյութի ստեղծման նախագծին աջակցում է ԱՄՆ դաշնային կառավարությունը, որը շուրջ 500 մլն դոլար է հատկացրել և այն ընտրել որպես առաջիններից մեկը՝ կամավորների վրա լայնամասշտաբ փորձարկումներ սկսելու համար:
Ավելի վաղ «Moderna» կենսատեխնոլոգիական ընկերությունը հայտարարել էր կլինիկական փորձարկումների առաջին փուլի դրական արդյունքների մասին: