Շվեյցարական HeiQ ընկերության մասնագետները ստեղծել են տեխնոլոգիա, որը ոչնչացնում է հյուսվածքների վրա վիրուսների մասնիկները: Մշակումն արդեն հաջողությամբ փորձարկվել է ջինսի վրա և շուտով կթողարկվի հակավիրուսային հավաքածու, գրում է Dazed-ը:
Տեխնոլոգիայի մշակման աշխատանքները սկսվել են դեռևս 2013 թվականին, համաճարակը միայն արագացրեց հետազոտությունը:
Սկզբում մշակողները ցանկանում էին հատուկ ծածկույթով պատել պաշտպանիչ դիմակները, բայց հետո ընկերությունը որոշել է միավորվել դիզայներների հետ և թողարկել հակավիրուսային ջինսերի հավաքածու:
Viroblock-ը բարակ թաղանթ է, որը պատում է ջինսերը: Ընկերությունից պնդում են, որ հակավիրուսային մակերեսը «բռնում է» վիրուսները և ոչնչացնում դրանք կես ժամվա ընթացքում:
Viroblock-ով պատված ջինսե հագուստը կարելի է լվանալ 30 անգամ: Այնուհետև պաշտպանիչ թաղանթը կորցնում է արդյունավետությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը