Մարսի մակերեսին՝ մոլորակը դիտարկելուց ի վեր առաջին անգամ գրանցվել է Մարսի ավազների ալիքների շարժ: Դրանք նախկինում համարվում էին ստատիկ, հայտնում է ScienceMag-ը:
Արբանյակներն ու մարսագնացները մոլորակի վրա պարբերաբար արձանագրել են աեոլիական ցամաքային ձևեր, որոնք կոչվում են մեգաավազներ: Մինչև վերջերս հավատում էին, որ դրանք հարյուր-հազարավոր տարի առաջ ձևավորվելուց ի վեր մնացել են անշարժ:
Նեապոլի աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականների նոր բացահայտումը վկայում է, որ ալիքները շարժվում են:
NASA Reconnaissance արբանյակի տվյալների շնորհիվ հնարավոր եղավ հաստատել, որ մարսի ալիքները շարժվում են: Դրանք սահում են բարձրությունից, բայց ծայրաստիճան դանդաղ: Հայտնագործությունը փաստում է նաև, որ Մարսի վրա քամիները սպասվածից ուժեղ են:
Պատրաստեց Անի Գաբուզյանը