
Գրենլանդիայի սառցադաշտերը այնքան են հալվել, որ նույնիսկ եթե Երկրի կլիմայի փոփոխությունը դադարի, սառցե շերտը կշարունակի փոքրանալ: Այդ մասին են վկայում տարբեր գիտնականների տվյալները, գրում է Nature Communications Earth and Environment-ը:
Գիտնականներն իրենց ուսումնասիրության ընթացքում դիտել են Գրենլանդիայի 200 խոշոր սառցադաշտերի վերաբերյալ արբանյակային տվյալները: Փորձագետները եզրակացրել են, որ ձնաբուքը, որը տարեկան լրացնում է այդ սառցադաշտերը, այլևս չի կարողանա փոխհատուցել այն կորուստները, որոնք կապված են սառույցի հալման հետ:
Նշվում է, որ 2000-ականներից ի վեր, սառույցի հալման քանակը կտրուկ աճել է, և սառցադաշտը չի սնուցվել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը