Շուտով գարունը կմտնի իր լիարժեք իրավունքների մեջ, ուստի անհրաժեշտ է մտածել նաև դեմքի մաշկի մասին: Գարնանն առաջացող խնդիրները հայտնի են բոլորին՝ դեմքի մաշկի չորություն, ջրազրկված մաշկ, ակնեի առաջացում և այլն: Այս ամենի դեմ կարելի է պայքարել գարնանային դիմակներով, որոնք կթարմացնեն մաշկը և կսնուցեն վիտամիններով: Կան մի շարք մթերքներ, որոնք դիետոլոգները խորհուրդ են տալիս օգտագործել այս շրջանում:
Ձեզ ենք ներկայացնում մի դիմակ, որը համապատասխանում է յուրաքանչյուր տիպի մաշկին:
Բաղադրատոմսը
1թ/գ ալոէի հյութ
1թ/գ ձվի դեղնուց
1ճ/գ թթվասեր
Բոլոր բաղադրամասերը խառնեք իրար, դրեք դեմքին, սպասեք՝ մինչև չորանա, 20 րոպե անց մաքրեք դիմակը թաք ջրով: Այսպիսի դիմակը հարթեցնում է մաշկը, լավացնում գույնը:
Զգայուն մաշկի համար արդյունավետ է նաև հետևյալ դիմակը
Մանրացրեք 50գ թարմ կաղամբը, 3թ/գ կաթնաշոռը տրորեք 1թ/գ կիտրոնի հյութով, ավելացրեք 1թ/գ մեղր: Խառնեք այն, քսեք դեմքին: 15 րոպե հետո լվացեք այն:
Գիշերային դիմակ
Քերեք խնձորը, վրան կաթ լցրեք և եփեք՝ մինչև փափկելը: Երբ խյուսը պատրաստ լինի, տեղավորեք տարայի մեջ և խառնեք մինչև պնդանալը: Այն քսեք դեմքին, 15 րոպե անց մաքրեք տաք ջրով, որի մեջ կարող եք ավելացնել մի փոքր մրգային հյութ:
Բանջարեղենային դիմակ
Այս դիմակը պատրաստելու համար անհրաժեշտ է 2 ճ/գ կաղամբի հյութին խառնել ձվի սպիտակուց և 1 թ/գ ալյուր: Սկզբում դեմքն ախտահանեք մաքրող հեղուկով, այնուհետև քսեք դիմակը: 30 րոպե անց մաքրեք այն տաք ջրով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը