40-ամյա Ֆրանց Կաֆկան (1883-1924),ով երբեք չէր ամուսնացել ու երեխա չուներ, քայլում էր Բեռլինի այգով, երբ հանդիպում է մի աղջկա,ով լալիս էր ` ամենասիրելի տիկնիկը կորցնելու պատճառով: Կաֆկան օգնում է աղջկան փնտրել տիկնիկը, բայց ապարդյուն:
Ուստի Կաֆկան առաջարկում է նրան հանդիպել իր հետ հաջորդ օրը նույն տեղում ու շարունակել փնտրել տիկնիկին:
Հաջորդ օրը, երբ նրանք էլի չեն գտնում տիկնիկը, Կաֆկան աղջկան մի նամակ հանձնում` «գրված» տիկնիկի ձեռքով, «Խնդրում եմ, մի լացիր: Ես շրջագայության եմ գնացել,որ աշխարհը տեսնեմ: Ես քեզ կգրեմ իմ արկածների մասին»:
Այսպիսով սկսվում է մի պատմություն, որը տևում է մինչև Կաֆկայի կյանքի ավարտը: Իրենց հանդիպումների ընթացքում Կաֆկան խնամքով կարդում էր նամակները, որոնք տիկնիկն էր գրել իր արկածների ու զրույցների մասին: Փոքրիկ աղջիկը այս ամենը շատ էր հավանում:
Վերջապես մի օր Կաֆկան տուն է բերում տիկնիկին ( նա նորն էր գնել), իբրև թե վերադարձել է Բեռլին:
«Սա բոլորովին էլ նման չէ իմ տիկնիկին»,- ասում է փոքրիկ աղջիկը: Կաֆկան փոխանցում է նրան հերթական նամակը,որտեղ տիկնիկը գրել էր. «Սիրելիս, իմ ճամփորդությունները փոխեցին ինձ լիովին»: Փոքրիկ աղջիկը երջանիկ գրկում է տիկնիկն ու տարում իր հետ տուն:
Մեկ տարի անց Կաֆկան մահացավ: Շատ տարիներ անց, այժմ արդեն չափահաս, աղջիկը մի փոքրիկ նամակ է գտնում տիկնիկի ներսում`ստորագրված Կաֆկայի կողմից, որտեղ վերջինս ասում է. «Մի օր հավանաբար կկորի այն ամենը, ինչը դու սիրում էիր, բայց հետո ՍԵՐԸ այլ տեսքով կվերադառնա քեզ մոտ»: