Մարտկոցի հիմքում վերամշակված միջուկային թափոններ են, իսկ մարդու համար անվտանգ է, քանի որ ծածկված է հատուկ սինթետիկ ալմաստե շերտով:
Մարտկոցի աշխատանքային սկզբունքի հիմքում ընկած է ալֆա- և բետա- ճառագայթների փոխակերպումը էլեկտրականության: Այն կսնուցի ժամանակակից էլեկտրասարքավորումները: Նշվում է, որ մարտկոցները կարող են ունենալ ցանկացած տեսք և չափ:
Մարտկոցի միջուկը՝ ռադիոակտիվ է, հանդես է գալիս իբրև իզոտոպների աղբյուր: Ստացվել է միջուկային թափոնների չնչին քանակից:
Իզոտոպերը ոչ առանձգական ցրման միջոցով շփվում են ալմաստե շերտի հետ, արդյունքում՝ բետա-ճառագայթման էներգիան վերածվում է էլեկտրական հոսանքի:
Նախատեսված է, որ առաջիկա 2 տարվա ընթացքում մարտկոցները կներկայացվեն շուկայում:
Մասնագետները նշում են, որ նման մարտկոցների կիրառությունը էլեկտրոմոբիլներում ավելի էֆեկտիվ է, լիթիումային հիմքով մարտկոցների համեմատ: Եվ քանի որ արհեստական ալմաստն ավելի էժան է լիթիումային մարտկոցներից, հետևաբար կիջնի նաև էլեկտրոմոբիլների շուկայական գինը:
newatlas.com
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը