Հակավիտամինները կկարողանա՞ն փոխարինել հակաբիոտիկներին
Advertisement 1000 x 90

Հակավիտամինները կկարողանա՞ն փոխարինել հակաբիոտիկներին

Գերմանիայի Գյոթինգենի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակավիտամինները կարող են հակաբիոտիկներին հարմար փոխարինող լինել, որոնց հանդեպ շատ բակտերիաների մոտ կայունություն է զարգանում։ Հակավիտամինները կարող են օգնել լուծել դեղերի հանդեպ միկրոօրգանիզմների ռեզիստենտության խնդիրը, որոնք մարդկությանը սպառնում են անբուժելի ինֆեկցիաներով։ Այս մասին հաղորդվում է Nature Chemical Biology ամսագրում հրապարակված հոդվածում։

Ներկայումս նկարագրված է բնության մեջ հանդիպող միայն 3 հակավիտամին՝ ռոզեոֆլավինը (RoF), որը փախարինում է B2 վիտամինին (ռիբոֆլավին), գինկգոտոքսինը (GT), որը B6-ի (պիրիդոքսին) հակավիտամինն է եւ 2′-մետոքսիտիամինը (MTh), որը կարելի է սխալմամբ շփոթել B1-ի (տիամին) հետ։

Հակավիտամինները կառուցվածքով նման են իրենց վիտամինային համարժեքներին, սակայն դրանցից փոքր-ինչ տարբերվում են․ օրգանիզմում հայտնվելով դրանք կարող են լուրջ վնաս հասցնել, քանի որ օրգանիզմը չի կարող դրանք միմյանցից տարբերակել։ Իսկական վիտամինների ֆունկցիան ճնշելով՝ հակավիտամնինները կարող են տոքսիկ արդյունք ունենալ։

Գիտնականները պարզել են, որ MTh-ն մետոքսի խմբում (O-CH3) առկա է սովորական մեթիլային խմբի փոխարեն, ինչը Escherichia coli աղիքային ցուպիկի բջիջներում մետաբոլիկ ռեակցիաների խանգարում է առաջացնում։ Հակավիտամինները սպիտակուցներից շերտատում են գլուտամատները եւ նպաստում դրանց փակմանը։ Ընդ որում՝ մարդկային սպիտակուցներն ավելի շուտ MTh-ի ազդեցությանը ենթակա չեն։ Սակայն ներկայումս դժվար է ասել՝ բակտերիներն արդյոք կկարողանան MTh-ի հանդեպ կայունություն մշակել, եւ ինչ մեխանիզմներ դրան կմասնակցեն։

news.am