Դեղը, որով կատուների մոտ բուժում են վիրուսային պերիտոնիտը, կարող է արդյունավետ լինել մարդկանց մոտ կորոնավիրուսի դեմ պայքարում: Կանադացի գիտնականները պարզել են, որ այդ դեղը կարող է ճնշել կորոնավիրուսի առանցքային ֆերմենտի աշխատանքը: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում:
GC376 եւ GC373 փորձարարական դեղերը կարող են արդյունավետորեն արգելափակել կորոնավիրուսի Mpro ֆերմենտը մարդու բջջային կուլտուրաներում: Առանց այդ բաղադրիչի վիրուսը չի կարող բազմանալ:
Հետազոտողները կոչ են անում որքան հնարավոր է շուտ ստուգել այդ դեղը կամավորների վրա, քանի որ ստացված տվյալները խոստումնալից են թվում: