Հովհաննես Գալստյան. «Չէի ուզի հանգստից հետո էս տոնայնությամբ գրել, բայց Սարաևոյի արդյունքները ստիպում են»
Advertisement 1000 x 90

Հովհաննես Գալստյան. «Չէի ուզի հանգստից հետո էս տոնայնությամբ գրել, բայց Սարաևոյի արդյունքները ստիպում են»

Չէի ուզի հանգստից հետո էս տոնայնությամբ գրել, բայց Սարաևոյի արդյունքները ստիպում են։ 2017թ-ից հայկական կինոն, ազատ անկման ռեժիմով, դեգրադացման անհավանական դրսևորումներ է արձանագրում։ Գոյություն չունեցող փառատոն գնալու դրամաշնորհ են տալիս, նույն մարդու 4-5 ֆիլմ են ֆինանսավորում, տասնյակ կիսատ ֆիլմերի պարագայում «բոյկոտում են» օնլայն կինոշուկաները։ Ահագին ժամանակ է՝ չեմ անդրադառնում ՀՀ ամենանողկալի կառույց կինոկենտրոնին, պահելով նյութերը դատարանում հրապարակելու համար, բայց մանր ժուլիկությունը մի բան է, իսկ ռազմավարական ոլորտ թաղելը՝ պետական դավաճանություն։

Այսօր նայում եմ Սարաևոյի արդյունքները։ Թուրքական ֆիլմերը տեղը տեղին ցանկում են։ Վրացական երկու ֆիլմ մրցանակակիր, մեկը նույնիսկ ստացել է Սերբիայի ազգային կինոկենտրոնի դրամական մրցանակը, իսկ «Լավագույն Ռեժիսոր» մրցանակը Հազանավիչուսի գլխավորած ժյուրին հանձնել է ադրբեջանական «The island within» ֆիլմի ռեժիսոր Հասանովին։

Հասանովի ֆիլմը 2013-ին զարգացվել է BES’T EAVE-ի ծրագրով (ինչպես «Թողությունը», որ մեր ուղտերը փորձում էին «փակել»), հետևել է երկար, դժվար արտադրություն, ի վերջո՝ այսպիսի հաջողություն։ Հայտնի Variety-ին տված հարցազրույցում Հասանովը ասում է՝ «Ադրբեջանում հատուկ ուշադրություն է դարձվում շախմատին: Մենք ունենք 2-3 գրոսմայստեր, որոնցից մեկը վերջերս զբաղեցրեց 2-րդ տեղը աշխարհում և ես կարծում էի՝ տարօրինակ է, սա այն բանն է, որով մենք կարող ենք և պետք է հպարտանանք, բայց շախմատիստի մասին ոչ մի ֆիլմ չունենք: Սա է, որ իմ մեջ կայծ առաջացրեց»: Էս տեքստը բաժանեք կինոկենտրոնի ու կգմսնկինոյի փայտոջիլներին, թող սերտեն, մինչև սեփական անունից, սեռից ու քաղաքացիությունից հրաժարված հերոսի մասին ֆիլմ ֆինանսավորելը, որի անձնական դրամայի վրա, վստահ եմ, թքած ունեն։

Ադրբեջանական մի ֆիլմ Կաննում էր, ևս մեկը Վենետիկի պաշտոնական մրցույթում է։ Սա փայլուն արդյունք է, տքնաջան աշխատանքի արդյունք, որ այդ երկիրը գրանցում է կինոինդուստրիայում, երբ մեր կինոյի տխմարները լապշա են կախում իրենցից ավելի տխմար վերադասների ականջներին՝ թե մենք խնդիրներ ենք ժառանգել ու երեք տարի տառապում ենք, որ «մաքրենք»։

Հայ Կինոյի այս երեք տարին կմնա պատմության մեջ որպես կինոյից անտեղյակ, թերուս դեգեներատների ու պետական դավաճանների կառավարման ժամանակ, երբ կինոյի ոջիլները ջլատել էին կինոարտադրությունը, իսկ հանդիսատեսը կինոյին տված իր երեք միլիարդ հարկերի դիմաց գոնե մեկ ֆիլմ էր փորձում նայել։ Բայց նայելու բան չկա։

— с Marine Zakaryan.

Պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի ֆեյսբուքյան էջից: