SARS-CoV-2-ի դեմ պատվաստանյութը, որը ստեղծվել է Ad26 ադենովիրուսի վրա, կայուն իմունային պատասխան է առաջացնում և հուսալիորեն պաշտպանում է COVID-19-ի ծանր դրսևորումներից, ինչպիսիք են թոքաբորբը և շնչառական անբավարարությունը: Beth Israel Deaconess բժշկական կենտրոնի գիտնականները դա ապացուցել են նախակլինիկական փորձարկումներում, նշվում է Phys.org-ի մամուլի հաղորդագրության մեջ:
Հետազոտության ընթացքում, որի արդյունքները հրապարակվել են Nature հեղինակավոր գիտական ամսագրում, գիտնականները 52 մակակաների մոդիֆիկացված ադենովիրուս են (Ad26) ներարկել, որը վերարտադրում է S-սպիտակուցը, որն էլ առանցքային դեր է խաղում կորոնավիրուսով վարակման գործում: Դրանից հետո կենդանիները վարակվել են SARS-CoV-2 կորոնավիրուսով քթի և շնչափողի միջոցով:
Հետազոտությունները ցույց են տվել, որ Ad26-ը հակամարմինների կայուն վնասազերծող պատասխան է առաջացրել և ամբողջական կամ գրեթե ամբողջական շնչառական պաշտպանություն է ապահովել շնչառական օրգաններում կորոնավիրուսով վարակումից հետո:
Պատվաստանյութը ներկայումս կլինիկական փորձարկումներ է անցնում: