Դեպքերի մեծամասնությունում կորոնավիրուսով վարակվելուց հետո իմունիտետ է ձեւավորվում: Նման եզրակացության են եկել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Immunology ամսագրում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ արդեն հայտնի է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո օրգանիզմում զարգանում է B-բջիջների հակամարմինների ռեակցիա: Սակայն անհասկանալի էր, թե արդյոք իմունային համակարգը կարող է ի պատասխան T-բջիջներ ձեւավորել, որոնք նպաստում են ապաքինմանն ու ապահովում հետագա վարակներից պաշտպանությունը:
Հետազոտողները վերլուծել են կորոնավիրուսի ծանր ընթացքով 14 եւ թեթեւ ախտանիշներով 28 պացիենտների արյան նմուշները: Պարզվել է, որ մարդկանց մոտ, ում մոտ կորոնավիրուսը թեթեւ է ընթացել, եղել է T-բջջային պատասխանի այլ պատկեր:
Չնայած նրան, որ ցածրորակ T-բջջային պատասխանը կարող է նպաստել կորոնավիրուսի պահպանմանն ու կորոնավիրուսից մահվան բարձր ռիսկը, ապաքինված պացիենտնեը՝ անկախ հիվանդության ծանրության, նախկինի պես պահպանել են T-բջջային հիշեղությունը վարակումից հետո 2 ամիս:
Հետազոտողները նաեւ հայտնաբերել են, որ կորոնավիրուսային S-սպիտակուցը հաջողությամբ ճանաչվում է Т-բջիջների կողմից, ինչը հաստատում է պատվաստանյութերի մշակման հարցով կիրառվող մոտեցումների արդյունավետությունը: Բացի այդ, վիրուսի այլ մասեր, ներառյալ՝ դրա մեմբրանն ու նուկլեոպրոտեինները, եւս առաջացնում են Т-բջջային իմունային պատասխան, ինչը մեծացնում է պատվաստանյութերի համար հնարավոր թիրախների թիվը: