Գրիպի եւ կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումները պետք Է արվեն երեք շաբաթվա ժամանակաշրջանում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Գամալեայի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Մի պատվաստումից երեք շաբաթ անց կարելի Է անել երկրորդը»,-պատմել Է Գինցբուրգը:
Նա պարզաբանել Է, որ COVID-19-ի դեմ պատվաստումը կրկնակի Է, գրիպի դեմ պատվաստումը կարելի Է նշանակել կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումից երեք շաբաթ անց: Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ավելի վաղ գրանցել Է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ համատեղ: Այն ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը:
Դա լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար: ՌՈւՆՀ-ի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտնել Է, որ հիմնադրամն ավելի քան 20 երկրից 1 միլիարդ չափաբաժին գնելու հայտ Է ստացել: Նա նշել Է, որ Ռուսաստանը պատվաստանյութի արտադրության շուրջ պայմանավորվել Է հինգ երկրների հետ, առկա հզորությունները թույլ են տալիս մեկ տարում արտադրել մինչեւ 500 միլիոն չափաբաժին: