Տղամարդիկ և տարեցներն իսկապես խոցելի են․ Նոր մանրամասներ COVID-19-ի մասին
Advertisement 1000 x 90

Տղամարդիկ և տարեցներն իսկապես խոցելի են․ Նոր մանրամասներ COVID-19-ի մասին

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները նոր հետազոտություն են կատարել, որը ցույց է տվել, որ կորոնավիրուսային ինֆեկցիան տղամարդկանց և տարեցների մոտ իսկապես առաջացնում է ավելի վտանգավոր ախտանիշներ, քան բնակչության մյուս խմբերի շրջանում։ Մասնագետները նաև փորձել են պարզել դրա պատճառը, հաղորդվում է EurekAlert!-ում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Գիտնականները COVID-19-ով 430 պացինետներից վերցրած քսուքներից առանձնացրել և սեքվենիրացրել են (պարզել են նուկլեոտիդային հաջորդականությունը) վիրուսային ՌՆԹ-ն։ Քսուքներ են վերցրել նաև կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բացասական արդյունքներով 54 մարդկանցից։ Գիտնականներն այնուհետև վերլուծել են վիրուսի հանդեպ փորձարկվողների իմունային ռեակցիան՝ հաշվի առնելով ինֆեկցիոն կարգավիճակը, վիրուսային բեռը, տարիքը և սեռը։

Պարզվել է, որ իմունային ռեակցիաներն ակտիվանում են ինֆեկցիայի սկսվելուց միայն երեք օր հետո, իսկ իմունային բջիջների բաղադրությունն ու ֆունցիաները տատանվում են՝ կախված վիրուսային բեռից։ Գիտնականների խոսքով՝ սա վկայում է տղամարդկանց և տարեցների շրջանում պաշտպանական ռեակցիայի խանգարումների մասին։

SARS-CoV-2 համավարակի սկսվելու պահից տարեցների և տղամարդկանց շրջանում գրանցվել է մահացության բարձր մակարդակ, ինչը կարող է մատնանշել թույլ իմունային պատասխանները, որոնք կլինիկական վատ ելքերի հիմքում են ընկած։

med.news.am