Արյան նոր անալիզը կարող է օգնել արագ ախտորոշել սրտի հիվանդությունները
Advertisement 1000 x 90

Արյան նոր անալիզը կարող է օգնել արագ ախտորոշել սրտի հիվանդությունները

Սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց արյան մեջ միկրոՌՆԹ մոլեկուլներ են հայտնաբերվել, որոնք կարող է սրտանոթային հիվանդության հիանալի նշիչ հանդիսանալ: Պետերբուրգի` ակադեմիկոս Ի.Պ. Պավլովի (Ռուսաստան) անվան Պետական ​​առաջին բժշկական համալսարանի մասնագետները կարծում են, որ սրտանոթային հիվանդությունը, սուր կորոնարային համախտանիշը եւ միոկարդային ինֆարկտը կարող են ախտորոշվել արյան անալիզի միջոցով, պատմում է ՏԱՍՍ-ը:

Մասնագետների զեկույցում հաղորդվում է, որ արյան եւ միոկարդայի մեջ որոշակի միկրոՌՆԹ մոլեկուլների մակարդակն անմիջականորեն կապված է սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող հիվանդների կորոնարային զարկերակների բազմանոթային աթերոսկլերոզի հետ:

«Մեզ առաջին անգամ հաջողվել է ծայրամասային արյան մեջ ոչ խոլեստերինային մարկերներ հայտնաբերել, ինչը ցույց է տալիս սրտի իշեմիկ հիվանդության դեպքում կորոնարային զարկերակների բազմանոթային աթերոսկրելոտիկ հիվանդության մեծ հավանականությունը:Դա մեծապես կպարզեցնի եւ կարագացնի ախտորոշումը, ինչպես նաեւ կօգնի սկսել բուժումը, մինչ հիվանդության դրսեւորումը կդառնա վտանգավոր հիվանդի կյանքի համար»,- ասել է Սրտանոթային հիվանդությունների հետազոտական ​​ինստիտուտի ավագ հետազոտող, բ.գ.թ. Եկատերինա Պոլյակովան:

news.am