Երիտասարդների համար կորոնավիրուսը կարող է կաթվածներից վտանգավոր լինել
Advertisement 1000 x 90

Երիտասարդների համար կորոնավիրուսը կարող է կաթվածներից վտանգավոր լինել

Երիտասարդների համար կորոնավիրուսը կարող է կաթվածներից վտանգավոր լինել: Նման եզրակացության են եկել Բոսթոնի Brigham and Women’s Hospital-ի գիտնականները:

Ինչպես հայտնում է Foxnews.com-ը, նոր հետազոտության շրջանակում մասնագետներն ուսումնասիրել են կորոնավիրուսով վարակված 781 000 պացիենտների տվյալները ապրիլի 1-ից հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում: Նրանց 34 տոկոսը 18-34 տարեկան երիտասարդներ են եղել: Յուրաքանչյուր չորրորդ պացիենտի մոտ եղել է մորբիդային ճարպակալում, 16%-ի մոտ՝ հիպերտոնիա, 18%-ի մոտ՝ շաքարային դիաբետ:

Որոշների մոտ եղել են նաեւ կորոնավիրուսի ծանր ընթացքի ռիսկեր: Չնայած նրան, որ երիտասարդների շրջանում հոսպիտալային մահացությունը ցածր է եղել, քան տարեցների մոտ, այն 2 անգամ գերազանցել է սուր միոկարդի ինֆարկտով հոսպիտալացված երիտասարդների շրջանում մահացության ցուցանիշները:

news.am