GREGOR աստղադիտակը արևի մութ բծերի առավել ճշգրիտ լուսանկարներն է արել: Այս մասին հաղորդում է The Indian Express-ը:
Աստղադիտակի օպտիկան ամբողջ տարվա ընթացքում համալրվել է Իսպանիայի Թեյդե աստղադիտարանում: Նախագծի ավարտից հետո աստղագետները կարողացել են տեսնել Արեգակի կառուցվածքը որքան հնարավոր է մոտ հեռավորությունից:
GREGOR աստղադիտակը թույլ է տալիս լուսանկարել դետալները աստղի մակերեսի վրա 50 կմ չափով:
Փորձագետները նշել են, որ լուսանկարներում պատկերված հեռավորությունը նույնքան է, ինչ ֆուտբոլային խաղադաշտում մեկ կիլոմետր հեռավորությունից հնարավոր է ասեղ տեսնել:
Նոր լուսանկարները ցույց են տալիս արևի բծերի էվոլյուցիայի մանրամասները և աստղի պլազմայի կառուցվածքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը