Ճառագայթում՝ առանց ճառագայթվելու․ հայ գիտնականների «Մտքի ուժը». armradio.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ճառագայթում՝ առանց ճառագայթվելու․ հայ գիտնականների «Մտքի ուժը». armradio.am

Հայ գիտնականները ստեղծել են նոր և արդյունավետ սարք, որը քաղցկեղով հիվանդներին թույլ կտա անցնել ճառագայթման միջով, բայց չճառագայթվել։

ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում սարքը ստեղծել են՝ համագործակցելով Ուռուցքաբանության ինստիտուտի հետ, արդեն արտոնագիր են ստացել:

Սա միակ առաջարկը չէ առողջապահության ոլորտում։ Գիտական կենտրոնի բյուրեղների աճի լաբորատորիայում նոր նյութ են ստեղծել, որն արդեն արտոնագիր ունի, կարող է օգտագործվել վահանաձև գեղձի հիվանդության կանխարգելման ու բուժման համար։

ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում հինգ հարկերը վերանորոգում են սեփական ձեռքերով ու սեփական միջոցներով։

Այստեղ բոլորն իրար ճանաչում են, համատեղում են աշխատանքը զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների հետ։ Հատկապես սերտորեն համագործակցում են Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի հետ։

Միասին են աշխատում ու ստեղծում արդյունք, որը գրեթե տնտեսության մեջ այս պահին չի կիրառվում։

Ինստիտուտի ակուստոպլազմային լազերային խողովակների գյուտը 2009 թ.-ին արժանացել է ակադեմիկոս Ա. Պրոխորովի անվան մրցանակի, որը տրվում է Ռուսաստանի Ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի կողմից:

Արտաքինից գլանի տեսք ունեցող լամպերը կիրառելի են ռազմական ոլորտից մինչև կենցաղ:

armradio.am