ARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ խաչաձև իմունիտետով մարդիկ կարող են լինել ավելի շատ, քան նախկինում կարծում էին: Երկրագնդի բնակչության շուրջ 20-50%-ը կարող է անընկալունակ լինել COVID-19-ի հանդեպ: Այս մասին հաղորդվում է The British Medical Journal-ում հրապարակված հոդվածում:
Lenta.ru-ն հայտնում է, որ 2015-2018 թթ․ ԱՄՆ-ում վերցված դոնորական արյան նմուշների կեսը պարունակել է SARS-CoV-2-ի նկատմամբ ռեակտիվ T-բջիջներ: Իմունային համակարգի ռեակտիվությունը հայտնաբերվել է նաև Նիդեռլանդներում 10 մարդուց 2-ի մոտ, ովքեր երբեք չեն վարակվել կորոնավիրուսով: Գերմանիայում ռեակտիվ T-բջիջները հայտնաբերվել են SARS-CoV-2-ի հանդեպ սերոնեգատիվ առողջ 68 դոնորներից 23-ի մոտ: Կորոնավիրուսի իմունիտետը, որը հենց կորոնավիրուսից չի առաջացել, նաև հայտնաբերվել է Սինգապուրում, Մեծ Բրիտանիայում և Շվեդիայում:
Հետազոտողների կարծիքով՝ այս երևույթի պատճառ կարող են լինել սովորական կորոնավիրուսները, որոնք սեզոնային մրսածություն են առաջացնում: Այս դեպքում ձևավորվում է խաչաձև իմունիտետ, երբ պաթոգենը նպաստում է ազգակից պաթոգենի նկատմամբ իմունային պատասխանի զարգացմանը:
Մի շարք գիտնականներ ենթադրում են, թե ռեակտիվության որոշ դեպքեր կարող են առաջանալ անհայտ ծագմամբ կորոնավիրուսների պատճառով, որոնք, որպես կանոն, վարակում են կենդանիներին: